Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ սպանվել է երկրի ՊՆ-ին առընթեր հետազոտությունների եւ նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն:
Նա ամերիկյան «Foreign Policy»-ի պարբերականի վարկածով աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում գրանցված հինգ իրանցիներից մեկն էր: Սա նրա նկատմամբ մահափորձի առաջին փորձը չէր։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերի իր էջում հայտնել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեյի սպանության մեջ Իսրայելի մասնակցության վկայությունների մասին:
Նախարարը նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը եւ դատապարտել պետական ահաբեկչության գործողությունը: