Մոսկվան կպահպանի իր ազդեցությունը տարածաշրջանում ՝ ապահովելով խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի տարածքով Նախիջեւան տանող միջանցքի երկայնքով,-գրում է Arab News պարբերականը։
Այս հակամարտության մեջ Մոսկվան հավատարիմ մնաց Երեւանի հետ իր պայմանագրային տեքստին, բայց ոչ ոգուն՝ անվտանգություն ապահովողի պարտավորությունը տարածելով միայն Հայաստանի վրա: Ռուսները թույլ տվեցին, որ Ադրբեջանը վերադարձնի կորսված տարածքները՝ հայերին թողնելով միայն Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի շրջակայքը:
Ըստ Arab News-ի՝ ռուսները կարեւոր երկու հարց էլ լուծեցին։ Թուրքիային դուրս բերեցին Արեւմուտքի ուղեծրից, իսկ Հայաստանի՝ իրենց կարծիքով արեւմտամետ, վարչապետի կառավարումը դարձրեցին անհեռանկար։ «…նրա [Փաշինյանի] քաղաքական կարիերան կարծես արդեն ավարտված է». գրում է Arab News-ը։