Մեծ Թուրքիա կառուցելու նպատակով Էրդողանն օգտագործում է նեոօսմանիզմի եւ պանթուրքիզմի գաղափարների խառնուրդը,- գրում է Greek City Times հունական պարբերականի մեկնաբամ Պոլ Անտոնոպուլոսը։
Թուրքիան եւ Ադրբեջանը առաջ են տանում «երկու պետություն, մեկ ազգ» գաղափարը, եւ սա միայն պանթուրքական ծայրահեղ ազգայնականների գաղափարը չէ, այն պարբերաբար ներկայացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա Ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի կողմից:
Եթե պանթուրքիզմը սոսկ էթնիկ հիմք ունեցող գաղափար է, որը նպատակ ունի միավորելու թյուրքալեզու ազգերին, ապա նեո-օսմանիզմը թուրք խալիֆի կողմից ղեկավարվող կրոնա-քաղաքական շարժում է։
Էրդողանը Սիրիայում վարում է նեո-օսմանիզմի քաղաքականություն՝ նախագահ Բաշար ալ-Ասադի աշխարհիկ կառավարությունը տապալելու համար դիմելով արմատական արաբ սուննիներին: Թուրքիան տարածաշրջանի միակ պետությունն է, որը շարունակում է երկրում արմատական իսլամիստների ֆինանսավորումը, զինումը եւ ուսուցումը: