«Արմենպրես»-ը հայտնում է, որ ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները մարտական գործողությունների ընթացքում վնասված բարձրավոլտ գծերը վերականգնող բրիգադների աշխատանքի անվտանգությունն ապահովելու համար Լաչինի միջանցքում վնասազերծել են պայթյունավտանգ առարկաներ։
Ընդհանուր առմամբ մաքրվել է ավելի քան 29 հեկտար տարածք, մոտ 10 կիլոմետր ճանապարհ, ստուգվել են 100 տուն եւ սոցիալական նշանակության օբյեկտներ, ինչի արդյունքում հայտնաբերվել ու վնասազերծվել է շուրջ 1000 պայթյունավտանգ առարկա: