Արաբական Al Arabiya-ն գրում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանը միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանություից մի քանի ժամ անց շտապել է քվեարկել ուրանի հարստացման մակարդակը 20%-ով ավելացնելու եւ միջուկային օբյեկտների ներսում տեսչական աշխատանքը սահմանափակելու օգտին:
Օրենքն ուժի մեջ կմտնի, երբ Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը վավերացնի դրա նախագիծը։
«Պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոցառումների մասին» օրենքի վավերացումից հետո Իրանի խորհրդարանը միջուկային էներգիայի գործակալությանը կպարտավորեցնի չորս ամսվա ընթացքում Սպահանում բացել ուրանի գործարանն ու Արաքում վերականգնել միջուկային ռեակտորի աշխատանքը: