Ըստ «Արմենպրես»-ի՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է շուրջ վաթսուն նոր ռազմագերիների մասին, որոնք հայտնաբերվել են ցանցերում տարածված տեսանյութերի մշակման արդյունքում, բայց առայժմ քչերի ինքնությունն է հնարավոր եղել պարզել։
Արցախի օմբուդսմենը նշել է, որ հրապարակված տեսանյութերի, զինվորների հարազատների վկայությունների, հեռախոսազանգերի վերծանման, այլեւայլ ապացույցների միջոցով հավաքագրվող տվյալների հիման վրա իրենք մշտապես թարմացնում են գերիների ցանկը: Ըստ Բեգլարյանի՝ նաեւ անհետացած մոտ 40 քաղաքացիական անձանց տվյալներ են պարզվել:
Գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման նպատակով հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցվում են պետական ու միջազգային լիազոր մարմիններին: