Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ պաշտոնական Բաքուն պատերազմական գործողությունների գոտում անհետ կորածների հարցով մշտական կապի մեջ է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ:
Ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովը հայտարարել է, որ գերիների փոխանակումը լինելու է՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
Գերատեսչությունը հերքել է Բաքվում տեղի ունենալիք շքերթի ժամանակ հայ ռազմագերիներին հրապարակ հանելու մասին խոսակցությունները: