Washington Examiner-ը գրում է, որ այս տարվա նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ԱՄՆ նախագահական ընտրություններում 288 հազար քվեաթերթիկ է անհետացել, եւս 100 հազար քվեաթերթիկ թվագրված է եղել հետին ամսաթվով:
Մասնավորապես` Փոստային ծառայության ենթակապալառու կազմակերպության վարորդ Ջեսի Մորգանը վկայել է, որ ինքը հոկտեմբերի 21-ին Նյու Յորք նահանգից Փենսիլվանիա է տեղափոխել 144-288 հազար լրացված քվեաթերթիկ, սակայն նշանակետում իր բեռնատարն անհետացել է: Ծառայության մեկ այլ աշխատակից պնդել է, որ Վիսկոնսինում ավելի քան 100 հազար քվեաթերթիկ թվագրված են եղել ուրիշ ամսաթվով, որպեսզի դրանք հնարավոր լիներ հաշվառել:
ԱՄՆ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը երեքշաբթի Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր գերատեսչությունն ու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային վարչությունն առայժմ չեն հայտնաբերել կեղծարարության զանգվածային դեպքեր, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա: