Ըստ «The Washington Post» ամերիկյան պարբերականի՝ այս աշնանը Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վեց շաբաթ տեւած հակամարտությունը նոր նշանակություն է հաղորդում Թուրքիայի ԱԹՍ-ի ծրագրին:
Հակամարտությունը բռնկվեց սեպտեմբերին՝ տապալելով տասնամյակներ տեւած խաղաղության գործընթացը: Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, հետ վերցրեց տարածքների մեծ մասը, որը կորցրել էր 1988-94 թվականների հակամարտության ընթացքում։
Ադրբեջանն օգտագործում էր Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքեր եւ իսրայելական ԱԹ կամիկաձեներ՝ ծանր հարվածներ հասցնելով Հայաստանի պաշտպանական համակարգին: Հայերն ունեցան շուրջ 200 տանկի, 90 զրահամեքենայի եւ 182 միավոր հրետանու կորուստ: Ադրբեջանի ռազմական ձեռքբերումները Թուրքիան ընդունեց որպես իր հերթական ռազմավարական հաղթանակը: