Մինչ գերիներով զբաղվող հայկական կազմակերպություններն հակառակորդի շահարկումներից խուսափելու համար չեն հայտնում գերված լիբանանահայ տղամարդու անունը, Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը երեկ տեսանյութ հրապարակեց՝ 41-ամյա Վիգեն Ուլջեքջյանին ներկայացնելով որպես զինյալ ահաբեկիչ, որը Լիբանանից Արցախ է գնացել՝ կռվելու Ադրբեջանի դեմ:
Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակիցներին տված հարցազրույցում Վիգեն Ուլջեքջյանն ասում է, որ ինքը 2500 դոլարի դիմաց համաձայնել է կռվել եւ որ իրեն նման առաջարկ է արել ղարաբաղյան պատերազմի մասնակից մեկ այլ լիբանանցի:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 10-ին Բերձորի ճանապարհին անհետացել էին լիբանանահայեր Մարալ Նաջարյանն ու Վիգեն Ուլջեքջյանը: Նրանք Լիբանանի օգոստոսյան աղետից հետո Հայաստան, այնուհետ Արցախ էին եկել՝ հայրենիքում նոր կյանք սկսելու համար:
Գերի ընկած Մարալ Նաջարյանի քույրը՝ Անի Նաջարյանը, «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք Լիբանանում դպրոցում, տանը, շրջապատում մեծացել են Հայաստանի, Արցախի պատմությամբ, իրենց համար շատ նվիրական էր ապրել Արցախում: Նա այժմ սպասում է քրոջն ու նրան ուղեկցած Վիգենի վերադարձին:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։