Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու մասին խոսակցությունները, լրագրողներին ասել է, որ բանակցություններում ու շփումներում նման թեմա չկա, թեեւ փաստացի մարդիկ ռուսերենով շփվում են թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում եւ առհասարակ, աշխարհի ցանկացած կետում, այդ թվում նախկին ԽՍՀՄ տարածքում: «Դա ցանկացած երկրի ներքին գործն է, ե՛ւ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի»,-ընդգծել է Պեսկովը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում շրջանառվում էր լուր, ըստ որի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ԱԺ պատգամավորներն իբր ռուսերենն իբրեւ երկրորդ պետական լեզու դարձնելու մասին օրենքի նախագիծ են մշակում: