Ըստ իրանական «Mehr» գործակալության՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական երեք տարր է վնասազերծել երկրի հյուսիս-արեւմուտքում: Արեւմտյան Ադրբեջան նահանգում վնասազերծված տարրերը մտադիր էին ահաբեկչություն իրականացնել ԻԻՀ-ում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը նաեւ մեծ քանակությամբ զենք, զինամթերք եւ կապի միջոցներ են առգրավել:
Գործակալությունը նշում է, որ հաստատված տվյալների համաձայն Ադրբեջանը Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչներ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության գոտի`սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում օգտագործելու համար: Ահաբեկիչների մի մասը տեղակայվել է Իրանի հյուսիսային սահմանին: