Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որն Արցախի եւ Հայաստանի համար ծանր օրերին մշտապես աջակցել է հայրենակիցներին, «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ Արցախի Հանրապետության ճանաչումը Արցախի հայերի խաղաղ եւ անվտանգ կյանքի միակ երաշխիքն է:
«Սենատի կողմից բանաձեւի ընդունումն առաջին քայլն էր». նշել է երաժիշտը՝ եւս մեկ անգամ Ֆրանսիային կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։