Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի հատվածում, Տեղ եւ Մարտակերտ բնակավայրերի մոտ իրավիճակը վերահսկվում է «Орлан-10» անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:
Գեներալ-մայորը նաեւ տեղեկացրել է, որ Միջազգային Կարմիր խաչի կազմակերպության հետ շարունակում են զոհվածների որոնման ու փոխանակման աշխատանքները:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը ներկայացրել է պայթուցիկ նյութերի վնասազերծման արդյունքը՝ վեց հեկտար տարածք, երկու կիլոմետր ճանապարհ, տասնութ հայտնաբերված պայթունավտանգ առարկա:
Ըստ Կոնաշենկովի՝ վնասազերծմանը զուգընթաց վերականգնվել են նաեւ են մոտ 2000 մետր էլեկտրահաղորդման լարեր, յոթ հենասյուն, 1600 մետր գազատար խողովակ, 1200 մետր կապի գիծ եւ մեկ տրանսֆորմատորային ենթակայան: