Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության` Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 27-րդ նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) սկսվում է նոր, հետհակամարտային, խաղաղ գոյակցության վերականգման ժամանակաշրջան:
Բայրամովը նշել է, որ իր երկիրը տրամադրված է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ բնակչությանը վերաինտեգրել Ադրբեջանի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական տարածքում՝ միաժամանակ խոստանալով, որ ինչպես երկրի բոլոր քաղաքացիները, նրանք եւս կունենան հավասար իրավունքներ ու ազատություններ։