Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ֆրանսիայի իշխանությունները վերջին մեկուկես ամսում երկրից վտարել են վաթսունվեց օտարերկրացիների, որոնք, ստուգված տվյալների համաձայն՝ արմատական գաղափարներ են դավանել:
Դրա մասին RTL ռադիոկայանի եթերում հայտնել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը՝ ասելով, թե օտարերկացիներից եւս հիսունը վարչական մեկուսացման կենտրոններում սպասում են վտարման:
Դարմանենը ափսոսանքով նշել է, որ արտաքսման գործընթացը դանդաղում է համավարակի պատճառով, քանի որ մի շարք երկրների հետ Ֆրանսիայի օդային հաղորդակցությունը փակ է։