Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիայի միությունը որոշել է Հայաստանին եւ Ադրբեջանին թույլատրել սեփական հարկի տակ ֆուտբոլի միջազգային հանդիպումներ անցկացնել: Որոշումը, որը պայմանավորված է նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում (Արցախում) կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայանգրի ստորագրմամբ, ընդունվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում:
Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռազմական գործողությունների վերսկսման պատճառով ՈՒԵՖԱ-ն հոկտեմբերի 20-ին արգելել էր Հայաստանին եւ Ադրբեջանին միջազգային հանդիպումներ անցկացնել սեփական հարկի տակ:
Ըստ ռուսական REGNUM գործակալության` ՈւԵՖԱ-ի մեկ այլ որոշմամբ, Ֆուտբոլի Եվրոպայի 2023-ի առաջնության խաղերը 16 ազգային հավաքականների մասնակցությամբ տեղի կունենան Վրաստանում եւ Ռումինիայում, իսկ առաջնության եզրափակիչ խաղը՝ Բաթումի նորակառույց մարզադաշտում: