Ադրբեջանն առաջին անգամ անկախություն ստացավ 1918 թվականին, բայց դա տեւեց ընդամենը քսաներեք ամիս, երբ ռուսական ուժերը տեղափոխվեցին նավթով հարուստ այդ տարածք,-գրում է ամերիկյան The National Interest պարբերականը։
Խորհրդային Միության լուծարումը Ադրբեջանին երկրորդ շանս տվեց: Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991-ի հոկտեմբերի 18-ին հռչակեց Ադրբեջանի անկախությունը, ինչը հետագայում հաստատվեց հանրաքվեով:
Չնայած անկախության այս շրջանը բավականին երկար է տեւել, հիմա արդյունքը նույնն է. Ադրբեջանի տարածքում գտնվող օտար զորքերը հաշվետու են ոչ թե Բաքվին, այլ ավելի շուտ Կրեմլին եւ Ակ Սարային (Սպիտակ պալատին):
Ադրբեջանցիները կարող են նշել նոյեմբերի 10-ը որպես 2020-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի օր, բայց երբ տոնական խանդավառությունն անցնի, նրանք կգիտակցեն, որ Ադրբեջանի իրական անկախությունն ավարտվել է հենց այդ օրը։