Ըստ ամերիկյան The National Interest պարբերականի՝ Ադրբեջանի համար պատերազմի նպատակը Լեռնային Ղարաբաղն ու հարակից ադրբեջանական շրջաններն ազատագրել էր։ Հայկական ուժերը դրանք վերցրել էին 1988–94 թվականների պատերազմի ընթացքում:
Թուրքիայի մոտիվացիան այլ է՝ Էրդողանը եւ ռազմական մտավորական էլիտան, ինչպիս, օրինակ՝ Դողու Փերինչեքը, վաղուց պանթուրքական հավակնություններ ունեն։ Նրանք ձգտում են մշակութային, տնտեսական եւ քաղաքական կապերով Թուրքիային միավորել Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունները:
Անկարայի Էսենբողա օդանավակայանից քաղաք գնալիս՝ այցելուներն անցնում են մի որմնանկարի կողքով, որը դրվագված է Թուրքական հանրապետությունների դրոշներով՝ Ադրբեջանից դեպի Արեւելյան Թուրքեստան (այսպես են իրենց անվանում են անկախության ձգտող չինացի ույղուրները)։ Հայաստանը, սակայն, խանգարում էր Էրդողանին։
Հիմա՝ նոյեմբերի 10-ի համաձայնագիրը Հայաստանի տարածքով Թուրքիային ճանապարհ է տալիս, բայց դրա օգտագործման մեխանիզմներն առայժմ մնում են անորոշ։