Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում կայունացնել է,- ՌԴ ՊՆ բարձրաստիճան սպաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, -հավելելով, որ պատերազմի դադարեցման մասին ստորագրված եռակողմ հայտարարության պայմանները պահպանվում են:
Շոյգուն նաեւ հաղորդել է, որ խաղաղապահների աջակցությամբ կողմերի միջեւ շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը: Ապահովվել է ավելի քան 30 հազար տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ (Արցախ): Մաքրվել է 50 հեկտար տարածք եւ ավելի քան 17,5 կմ ճանապարհ։ Վնասազերծվել է ավելի քան հազար պայթունավտանգ առարկա: Ականազերծվել է Լաչինի միջանցքը եւ մինչեւ Ստեփանակերտ ձգվող մայրուղու 28 կմ հատվածը, վերականգնվել քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկությունը:
Ելույթի ավարտին նա ընդգծել է, որ ռուս զինծառայողները գործում են արհեստավարժ եւ անում ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: