ՄԱԿ-ի պաշտոնական կայքի տարածած հայտարարության համաձայն՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները։
Ողջունելով հրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը՝ Գուտերեշը կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին ու ժողովուրդներին սկսել տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը նպաստող երկխոսություն: