Discover 24 պարբերականը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռազմական բախումները վերլուծելիս մասնագետները հաճախ համեմատում են հակամարտող կողմերի ռազմական տեխնիկայի կորուստները:
Այսպես՝ Բաքուն մարտերում կորցրել է ընդամենը 32 տանկ, ինչը լիովին հասկանալի է, քանի որ Ադրբեջանն այդ զրահատեխնիկան ավելի քիչ էր կիրառում։
Երեւանի կորուստներն անհամեմատ մեծ են: Հայկական զինուժն այս պատերազմում տանկերն առավել ակտիվ է օգտագործել: Մարտի են նետվել ոչ միայն Т-72, այլլեւ հին նմուշի Т-55 եւ Т-54Б տանկեր։ Վերջինները հաճախ օգտագործվել են որպես հրետանային կայանք: