Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության` Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ քաղաքականության հարցում մտադիր է առաջնորդվել բազմակողմանի մոտեցմամբ:
Նա նշել է, որ Վաշինգտոնն իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համատեքստում պետք է աշխատի Եվրոպայի եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների մերձեցման ուղղությամբ:
«Մենք չենք կարող Իրանին թույլ տալ, որ միջուկային զենք ստանա»,- ասել է Բայդենը՝ քննադատելով Թեհրանի նկատմամբ ԱՄՆ գործող ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցումը:
Թեհրանի միջուկային մշակումները վերահսկող համաձայնագիրը տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն միջոցն է, սակայն ԱՄՆ-ը չի կարող դրան հասնել միայնակ,-նշել է նորընտիր նախագահը: