Ամերիկյան The National Interest պարբերականի հեղինակ, ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի աշխատակից Մայքլ Ռուբինը գրում է, որ եթե Թուրքիայի նախագահ Էրդողանի քայլերը Սիրիայում թելադրված էին քրդերի հանդեպ էթնիկ շովինիզմով, ապա Կովկասում նրա գործողությունները երանգավորված են հայերի եւ քրիտոնեության նկատմամբ քամահրանքով: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վրա թուրք-ադրբեջանական հարձակումը նա հարմարեցրել էր 1920-ի հայտնի ռազմարշավի 100-ամյակին:
Ռուբինի կարծիքով, սակայն, հայկական ոչ մի կառավարություն՝ ո՛չ գործող վարչապետ Փաշինյանը, ո՛չ ցանկացած ընդդիմադիր գործիչ, չի հաշտվելու թուրքական ուլտիմատումի հետ եւ չի ընկրկելու, չնայած որ թվաքանակով ու զինվածությամբ Հայաստանի եւ Թուրքիայի բանակներն անհամեմատելի են։