Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը որոշ տվյալներ է հրապարակել հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի անցկացրած վերջին հարցումից, ըստ որի Ռուսաստանցիների շուրջ 72 %-ը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, իսկ 26 %-ն ընդհանրապես չի հետեւում։
Հարցվողների 5 %-ը կարծում է, որ պատերազմը սանձազերծել է Հայաստանը, 12 %-ը պատասխանատու է համարում Ադրբեջանին, 5 %-ը՝ Թուրքիային։