Ռուսական «Կոմերսանտը» տեղեկացնում է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական նպատակներով Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ամրապնդում է գերատեսչության ներկայությունը:
ՌԴ ԱԻՆ-ը Մոսկվայից Ստեփանակերտ է բերել երեք մարդատար ավտոբուս, տեխնիկա, սարքավորումներ, հրավիրել մասնագետների նոր խումբ՝ կինոլոգներ, պիրոտեխնիկներ, լեռնափրկարարներ, կապավորներ, հոգեբաններ, ինչպես նաեւ՝ հատուկ մասնագետներ՝ Նոգինսկի փրկարական կենտրոնից։
Դեկտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակավայրեր են հասցվել չորս տոննա կահույք, վաթսունհինգ տոննա մարդասիրական այլ բեռ: