Wall Street Journal-ին տված հարցազրույցում ԱՄՆ ազգային անվտանգության գծով նախագահի օգական Ջեյք Սալիվանն ասել է, որ Ջոզեֆ Բայդենի ապագա վարչակազմը Իրանի միջուկային ծրագրի հարցով մտադիր է վերադառնալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակիցների կազմ։
Դա կարվի Թեհրանի հետ ավելի գլոբալ հարցերի շուրջ հետագա բանակցությունները վերսկսելու համար, ինչը միանգամայն իրագործելի է համարվում:
Միաժամանակ Բայդենի վարչակազմը կխորացնի եւ կընդլայնի Իսրայելի եւ արաբական պետությունների հարաբերությունների կարգավորման՝Թրամփի որդեգրած ուղեգիծը,-ընդգծել է Ջեյք Սալիվանը: