Ռուսական «Իզվեստիա» պարբերականը հաղորդում է, թե Կիեւն ակնկալում է 2030 թվականին դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Ջապարովան Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «NATO for a New Era» զեկույցը հաստատում է Արեւլյան թեւն ամրապնդելու դաշինքի ծրագրերը՝ «բաց դռներ» ապահովելով Ուկրաինայի ու Վրաստանի համար:
Դեկտեմբերի սկզբին Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ ավելի հաճախակի համատեղ զորավարժություններ անցկացնելու Կիեւի մտադրության մասին:
Կիեւի սոցիոլոգիայի ինստիտուտի՝ նոյեմբերին անցկացված հարցման համաձայն, ուկրաինացիների 41%-ը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին, 37%-ը՝ դեմ: 56,6%-ն էլ հույս է հայտնել, որ Կիեւն ու Մոսկվան վաղ թե ուշ կհաշտվեն: