Գերմանական Die Welt («Աշխարհ») պարբերականը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտությունը նոր թափ հաղորդեց հայերի, նաեւ՝ գերմանաբնակ հայերի նկատմամբ թուրքական «Գորշ գայլերի» ատելության դրսեւորումներին:
Վերջիններս նույնիսկ հայազգի երեխաներին են սպանելու սպառնալիքներ հղում, գրելով, որ լավ տեղյակ են, որտեղ են հայերն աշխատում, սովորում եւ ապրում:
«Մենք եղբայր ադրբեջանցիների կողմից ենք ու թույլ չենք տալու, որ հայ շներն իրենց համար հանգիստ ապրեն Գերմանիայում»,-գրում են «Գորշ գայլերը», որոնք, ինչպես վկայում է հայկական եկեղեցու սպասավոր Սերովբե Իսախանյանը, նամակները գցում են հայերի փոստարկղերը:
Տուժած հայերը ապավինում են գերմանացի քաղաքական այրերի օգնությանը: