Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի կարծիքով Թուրքիան հիանալի գործընկեր կլինի Ղրիմը ռուսական բռնակցումից ազատագրելու հարցում,-գրում է Թուրքական «Star»-ը:
Ուկրաինայի արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարը Թուրքիային առաջարկել է միանալ ղրիմյան հայեցակարգին, որը ստեղծվել է Ղրիմի բռնակցումը դադարեցնելու եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով։ Այն հավանության արժանացել միջազգային հանրության կողմից։
Կուլեբան ավելի առաջ է գնացել եւ առաջարկել, որ Անկարան գլխավորի այդ առաքելությունը: «Ղրիմը միշտ էլ տեղ է ունեցել ուկրաինացիների ու թուրքերի սրտում։ Առավել լավ տարբերակ, քան որ Թուրքիան լինի այդ հայեցակարգի առաջնորդը, գոյություն չունի»։
Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է նաեւ, որ աջակցում է Ադրբեջանին՝ Ղարաբաղի հողերը հետ վերցնելու հարցում։