Լեռնային Ղարաբաղի (Արցախի) մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Ռուսական ՌԻԱ նովոստի գործակալությանը հայտնել է, որ հավանաբար մինչեւ տարվա վերջը Ստեփանակերտի տարածքը կմաքրեն պայթունավտանգ առարկաներից, ապա կանցնեն Մարտունու եւ Մարտակերտի շրջաններին։
Ստեփանակերտի տարածքի կեսից ավելին ականազերծված է, ներկայում սակրավորներն աշխատում են քաղաքի ծայրամասում,-ասել է Մեսրոպյանը: