Ռուսական «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը, հայտնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայկական հոգեւոր ժառանգության պահպանմանը եւ Վատիկանի հնարավոր օգնությանը վերաբերող հարցեր:
Արքեպիսկոպոսը Սուրբ Աթոռի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) սրբավայրերի պահպանմանը:
Սարգսյանն ու Բետանկուրին խոսել են նաեւ գերված հայ զինվորների ու քաղաքացիական անձանց խնդիրի մասին: