Ըստ ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության՝ աշխատանքային այցով Ֆրանսիա մեկնած ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են Covid-19 համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը, դրա հետեւանքով ֆրանկոֆոն տարածքում ստեղծված խնդիրներին:
Նախարարը Լուիզ Մուշիկիվաբոյին համապարփակ կերպով ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի սանձազերծած պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Նա մտահոգություն է հայտնել պատերազմում Թուրքիայի հովանավորչությամբ ահաբեկչական խմբավորումների ուղիղ ներգրավվածության, Հայաստանի եւ Արցախի, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար դրա լուրջ վտանգների կապակցությամբ: