Թեհրանում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Իրանի նախագահ Ռոհանին ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունում Իրանը միանշանակ կողմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականոթյանը:
Նա գոհունակություն է հայտնել Երեւանի եւ Բաքվի միջեւ կրակի դադարեցման եւ ադրբեջանական տարածքների ազատագրման առթիվ:
Ռոհանին պատրաստակամություն է հայտնել կառուցողական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության հաստատման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունություն պահպանելու գործում:
Նախագահը հավելել է, որ Իրանը պատրաստ է մասնակցել ազատագրված տարածքների վերականգնման գործին:
Նախագահ Ռոհանին ընդգծել է նաեւ բարեկամական երկու երկրների միջեւ ընդհանուր սահմանի օգտագործման անհրաժեշտությունը՝ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների զարգացման համար: