Ռուսական «Կավկազսկի ուզել» պարբերականը գրում է, որ Սոթքի բնակիչները սահմանի նշագծման մեջ վտանգ են տեսնում իրենց տնտեսությունների համար:
Նրանք չեն համարում, որ վերջին իրադարձություններից հետո դարձյալ կկարողանան աշխատել Սոթքի հանքավայրում։ Ոմանք փորձում են նոր աշխատանք գտնել։ Սոթքում զարգացած է անասնապահությունը, սակայն սահմանաբաժան գծի վերանայումից հետո արոտավայրերը եւս հայտնվելու են վտանգավոր գոտում։
Սոթքի հանքավայրի մի մասը ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում է, մյուսը՝ Ադրբեջանի Քելբաջարի շրջանում: GeoProMining Gold ընկերությունը հարկադիր պարապուրդի է մատնված, իսկ հանքավայրում աշխատանքների վերսկսման համար անհրաժեշտ կլինի սպասել բանակցությունների արդյունքերին:
Լեռնային գործի մասնագետ Վիկտոր Իգնատովը «Կավկազսկի ուզել»-ին հայտնել է, որ հանքավայրի երկկողմանի շահագործումը տեխնիկապես հնարավոր է: