«Հայաստանը պիտի խելք հավաքի. հայ քաղաքական գործիչները, սփյուռքն իրենց ժողովրդի գլխին փորձանք են բերել: Եթե հայ ժողովուրդն ընդունակ լինի դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից՝ տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի» ,- Բաքվում տեղի ունեցած զորահանդեսի մասնակիցների առջեւ ունեցած ելույթում հայտարարել է երկօրյա այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Բաքվում զորահանդեսին մասնակցել է ավելի քան 3000 զինվորական, այդ թվում՝ թուրքական բանակի մի խումբ, ներկայացվել՝ 150 միավոր նորագույն զինտեխնիկա, հրթիռային կայանքներ, ՀՕՊ համակարգեր եւ այլն: