Վրաստանի գյուղնախարարության տվյալներով՝ այսօրվա դրությամբ արտահանվել է 5,5 մլիլիոն դոլարի՝ 10,3 հազար տոննա արմավ եւ արքայանարինջ:
Ամենից շատ մրգեր ուղարկվել են Ռուսաստան՝ 4,5 հազար տոննա, Ուկրաինա՝ 3,1 հազար տոննա, եւ ավելի քան 2,5 հազար տոննա՝ Հայաստան:
Վրացական արմավ է արտահանվում նաեւ Բելառուս, Քաթար, Մոլդովա, Հոնկոնգ, Ղազախստան եւ Հունգարիա,- գրում է Sputnik Վրաստանը:
Այս տարվա օգոստոսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը արմավի եւ արքայանարնջի արտահանումը՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38%-ով: