Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն անխուսափելի էր, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերըը «մնացել էին թղթի վրա»:
«Մենք հետեւում էինք աշխարհում ստեղծված իրավիճակին եւ տեսնում, որ միջազգային իրավունքն անարդյունավետ է: Ուժը դառնում էր գլխավոր գործոնը»,-շեշտել է Ալիեւը Բաքվի զորահանդեսի ժամանակ:
Ադրբեջանի նախագահի խոսքով Ղարաբաղի հարցով միջնորդները բազմիցս նշել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, սակայն դիվանագիտական մոտեցում այդպես էլ չգտնվեց: