«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի չորրորդ կիլոմետրում «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային:
ՃՏՊ-ի հետեւանքով «Սուզուկի վիտարա»-ի վարորդը եւ ուղեւորը տեղում մահացել են: Վերջիններիս ինքնությունը պարզվում է: