Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ դեկտեմբերի 12-ին տարածաշրջանային այցի շրջանակում Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ Էնդրու Շոֆերին եւ Ստեֆան Վիսկոնտիին ընդունած Ադրբեջանի նախագահ Ալիեւն ասել է, որ նրանց չի հրավիրել Բաքու, եւ որ այնտեղ ժամանելը համանախագահների գաղափարն է:
«Կարող եմ տեսախցիկների առաջ կրկնել. ես Մինսկի խմբին այցով չեմ հրավիրել, բայց երբ ինձ տեղեկացրեցին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, չառարկեցի: Միգուցե ինձ ասելու բան ունեն: Եթե ասելիք ունեք, ասեք տեսախցիկների առաջ: Եթե ոչ, կխնդրեմ գնալ: Լսում եմ». հայտարարել է Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որեւէ դերակատարություն չի ունեցել։
Միաժամանակ Կրեմլը չի բացատրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի Բաքու չժամանելու պատճառը։