Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվի զորահանդեսում ունեցած ելույթում համոզմունք է հայտնել, որ Հայաստանը պետք է դասեր քաղի ղարաբաղյան պատերազմից եւ խելք հավաքի: Ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է: Քաղաքական ու ռազմական առումով պայքարը շարունակվում է ուրիշ ճակատներում:
«Le Figaro»-ի ընթերցողները մեկնաբանել են այս լուրը՝ հիմնականում կարծիք հայտնելով, որ Էրդողանը քաղաքական ասպարեզից պիտի անհապաղ հեռանա:
Ստորեւ ներկայացնում ենք ընթերցողների մեկնաբանությունները։
«Էրդողանի մեջ տեսնում ենք մեկին, որը ձգտում է աշխարհի երեսից ջնջել հայկական հետքը. մի՞թե մենք դա թույլ կտանք»:
«Ուշադրություն դարձրեք. Ռուսաստանն ու Հայաստանը պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել՝ Հայաստանի տարածքի վրա հարձակման դեպքում վերջինիս պաշտպանելու մասին: Ղարաբաղի հետ այդպիսի համաձայնագիր չկա»:
«Քանի դեռ ողջ է վերջին քրիտոնյան, նրա համար պայքարը չի ավարտվել»:
«Էդ հոգեկան հիվանդի դեմն առնել է պետք…»։
«Ինչո՞ւ կանգ առնել հիմա, երբ ամեն ինչ այսքան լավ է ընթանում՝ հենց երկատված Եվրապայի աչքի առաջ: Երբ Գերմանիան դողում է իր թուքական համայնքի ահից ու չի ուզում թեկուզ մեկ շուկա կորցնել: Երբ իսլամիստ Էրդողանը ծաղրում ու ոչնչացնում է մեզ: Դա պարզապես անտանելի է: Նա արժանի չէ սեւեռուն ուշադրության, նրան պիտի անհապաղ գահընկեց անել: Հիշեք հայերի զանգվածային սպանությունները, նրա զարհուրելի իսլամիստական դիկտատուրան, նրա անդուր դեմքը, էլ ոնց հնարավորինս քաղաքավարի ասենք: Ինչպե՞ս ենք այդ մտքի հետ համակերպվելու»:
«Հայաստանից հետո կգա Էրդողանի Թուրքիայի մյուս թշնամու՝ Հունաստանի հերթը. Արեւմուտքի լռության շնորհիվ»:
«Այդ խելագարին պետք է հեռացնել իշխանությունից: Ամոթ թուրքերին, որոնք ոչինչ չեն անում՝ նրա նման հոգեկան հիվանդին հասարակությունից մեկուսանցնելու համար»:
«Դժբատաբար, երբ ձեզ դավաճանում է սեփական երկրի ղեկավարը, մյուսներին մնում է չարախնդալ: Փաշինյանը շատ մեծ հույսեր էր կապում իր հակառուս բարեկամների հետ, բայց արդյունքում հենց Ռոսաստանը վերջ դրեց սպանդին»: