Ըստ ՌԴ ՊՆ-ի հաղորդման՝ խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ականազերծել են ավելի քան 155 հա տարածք, 38 կմ ճանապարհ, 375 շենք-շինություն։ Հայտնաբերվել եւ վնասազերծվել է 4811 պայթուցիկ առարկա:
Պայթյունավտանգ իրերի որոնումն իրականացվել է տնամերձ հողամասերում, ճանապարհներին եւ օդանավակայանի հարակից տարածքներում: Մեկ օրում մաքրվել է մոտ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհ, հետազոտվել է 50 շենք, հայտնաբերվել եւ ոչնչացման համար դուրս է բերվել 51 պայթուցիկ նյութ: