Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման մասին վերջին օրերի հաղորդագրությունները, հայտնել է, որ հակառակ տեղեկությունների սղությանը, Ռուսաստանն ուշի ուշով հետեւում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին; Նա ասել է, որ նման իրադարձությունները լրացուցիչ բեռ են խաղաղապահների համար:
«Իսկապես տագնապալի իրավիճակ է ստեղծվել, սակայն այն բավական օպերատիվ կերպով չեզոքացվել է». ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախորդ շաբաթ օրը, ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ եւ հսկողության տակ առել այդ բնակավայրերը՝ օգտվելով այն հանգամանքից, որ ռուս խաղաղապահները դեռեւս չեն տեղակայվել տվյալ հատվածում:
Հին Թաղեր, Խծաբերդ հատվածում հակառակորդի հարձակման հետեւանքով նախնական տվյալներով հայկական կողմից վիրավորվել է վեց զինծառայող: Այլ տուժածների մասին տվյալնները ճշտվում են, քանի որ տեղանքը ներկայում անմատչելի է: