Ռուսական «Վեստնիկ» պարբերականը՝ հղում անելով թուրքական աղբյուրներին, գրում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան դեկտեմբերի տասնվեցին փոխըմբռնման հուշագիր կստորագրեն Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն գազամուղ անկցանելու վերաբերյալ։
Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հասատատել է այս տեղեկությունը, սակայն մանրամասներ չի հայտնել:
Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտնել էր, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հուսալի գազամատակարարումը երկու երկրների օրակարգում է:
Այդ կապակցությամբ նախատեսվում է Ադրբեջանից Թուրքիա մատակարարվող բնական գազի որոշակի ծավալների փոխադրում Իգդիրի նահանգից՝ Նախիջևան: