Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ղեկավարությամբ երկու շաբաթ տեւած բանակցությունների արդյունքում «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով ՌԴ Ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռներով Ադրբեջան են վերադարձվել տասներկու, Հայաստան՝ քառասունչորս ռազմագերիներ:
«Ռուս խաղաղապահները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) պատերազմական գործողությունների ժամանակ անհետ կորածների վերաբերյալ տեղեկությունների հայթայթման հարցում:
Տեղեկությունների ճշգրտման համար ռուս խաղաղապահները մշակել են «թեժ կետերից եկած» շուրջ 480 հեռախոսազանգ, քաղաքացիների հետ կազմակերպել է մոտ 2100 հանդիպում». ասել է Կոնաշենկովը:
Միաժամանակ շարունակվում է տեղահանվածների վերադարձը: Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերադարձել 825 տեղահանված: Խաղաղապահ գործողության ողջ ընթացքում Արցախ վերադարձել են շուրջ 39 հազար մարդ: