Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ հաղորդագրությանը, հայտնել է COVID-19-ի դեմ չինական արտադրության պատվաստանյութ ձեռք բերելու՝ Թուրքիայի մտադրության մասին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Իի հետ հեռախոսազրուցում նշել Է, որ չինական պատվաստանյութը բավական արդյունավետ է, միանգամայն անվտանգ, եւ Թուրքիան անպայման այն ձեռք կբերի:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան մինչեւ հաջորդ տարվա ապրիլ պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին կգնի:
Պատվաստումը կմեկնարկի չինական SinoVac ընկերության պատվաստանյութի որակի լաբորատոր փորձարկումներից հետո միայն: CoronaVac-ի պատվաստումը կատարվում Է երկու ներարկումով՝ 2-4 շաբաթ ընդմիջմամբ: Կպատվաստվեն միայն տասնութ տարին լրացած անձինք: