«Ադրբեջանը երբեք չի նպաստի այս տարածքում կայուն խաղաղության հաստատմանը». գրում է Iran News-ի մեկնաբան Համիդ Ռեզա Նաղաշյանը։
Էրդողանի վերջին հայտարարություններից պարզ է, որ արեւմտա-արաբա-եբրայական հոսանքը տարածաշրջանում ժխոր է փնտրում եւ առաջ գնում Իրանի հանդեպ անջատողական մտադրությամբ։ «Ես կասկած չունեմ, եւ դուք նույնպես չպետք է կասկածեք, որ Էրդողանը քաբաբի (խորովածի) հոտ է առել»:
«Նախկինում Էրդողանի հետ նախագահ Ռոհանիի կառավարության լավ պահվածքը կարող է վկայել անփորձության մասին, բայց ռիսկն այստեղ այն է, որ թշնամիները մտադիր են թելադրել իրենց անջատողական քաղաքականությունը, եւ Էրդողանն իր խոսքերով դավադրության ազդանշան հնչեցրեց». նկատում է հեղինակը՝ հիշեցնելով Բաքվի զորահանդեսում Թուրքիայի նախագահի արտասանած «Արազ, Արազ» սադրիչ բանաստեղծությունը։
«Մենք պետք է իմանանք, որ Էրդողանի այսօրվա վտանգն ավելին է, քան Սադամ Հուսեյնինը, քանի որ Սադդամը եղբայրություն չուներ ներքին հոսանքների հետ։ Ես պարզապես նախազգուշացնում եմ եւ մտադիր չեմ մեղադրել երկրում որեւէ մեկին». այսպես է եզրափակում «Գրիր Սադամ, կարդա Էրդողան» վերնագրված իր հոդվածը Համիդ Ռեզա Նաղաշյանը։