Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ելույթ է ունեցել երկրի պետական հեռուստատեսությամբ եւ խոսել ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին։ «Մենք խանդավառված ենք Ջոզեֆ Բայդենի իշխանության գալու փաստով: Իհարկե առանձնապես խանդավառված չենք, բայց շատ երջանիկ ենք, որ Թրամփը հեռացավ». ասել է Իրանի նախագահը։
Դոնալ Թրամփին նա անվանել է ահաբեկիչ`շեշտելով, որ վերջինս խոչընդոտում էր անգամ կորոնավարակի դեմ պատվաստանյութի ներմուծումն Իրան:
«Իսլամական Հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտության համար»,-ասել է Ռուհանին:
Իրանի նախագահը հայտարարել է, որ Բայդենին ԱՄՆ-ի ժողովուրդը ձայն է տվել հօգուտ օրենքների կիրառման, այլ ոչ թե դրանց խախտման: