Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ԱՄՆ իշխանությունները համարում են, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում սպառնում է իրավիճակի ապակայունացմամբ:
Դրա մասին երեկ տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ տարածաշրջանում ռուսական ազդեցությանը Վաշինգտոնի հնարավոր դիմակայությանն առնչվող հարցին:
«Միանշանակ, դա մարտահրավեր է ներգրավված բոլոր կողմերի եւ պետությունների համար»,-նկատել է Քուփերը, հավելելով, թե դա է պատճառը, որ ԱՄՆ-ը պնդում է խաղաղության հաստատման շուրջ բանակցությունների վերսկսման ու դրանցում ԵԱՀԿ Մինսկի խմբին ընդգրկելու անհրաժեշտությունը:
Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ասել էր, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում (Արցախում) պայմաններ է ստեղծում տարածաշրջանում կայունություն հաստատելու համար:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիեւը հայտարարել էր, որ կոշտ դիրքորոշում կդրսեւորի եռակողմ համաձայնագրի դրույթներին միջամտելու ցանկացած փորձի հանդեպ եւ որ տարածաշրջանում ի հայտ է եկել անվտանգության նոր ձեւաչափ եւ այն իրականցվում է: