«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մշտական կապի մեջ է Սյունիքի մարզպետի հետ: Կառավարության նիստում նա նշել է, որ մարզպետն աշխատում է սահմանապահ ծառայության եւ ՊՆ գործընկերների հետ:
«Այս պահին սահմանապահ զորքերը եւ ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով։ Խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից եւ ապատեղեկատվությունից, նշեմ, որ ՀՀ սահմաններն ամուր են եւ մեր Զինված ուժերի կողմից վերահսկելի», — ընդգծել է նախարարը: